Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Նախարարը` Սյունիքում

Նախարարը` Սյունիքում

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի առաջին կանգառը Մեղրիում էր։ Մարզպետ Վահե Հակոբյանի ուղեկցությամբ նա ծանոթացավ կառուցվող նոր բժշկական կենտրոնի աշխատանքների ընթացքին։

 

Նախարարը կառուցողների հետ հենց շինհրապարակում քննարկեց նախագծային մի շարք հարցեր։ Հանձնարարվեց առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի մասնագետներին հաշվարկներ անել, որպեսզի կենտրոնին կից դիահերձարան ևս կառուցվի։


Նախարար Դումանյանը եղավ նաև Մեղրու տարածաշրջանային  բժշկական կենտրոնի Ագարակի հիվանդանոցում, ծանոթացավ մատուցվող ծառայությունների ծավալներին, վիրահատարանի, ծննդաբերական բլոկի և մյուս բաժանմունքների և հարակից ծառայությունների պայմաններին ու խնդիրներին։


Քաջարանում Դերենիկ Դումանյանն այցելեց պղնձամոլիբդենային գործարանի միջոցներով հիմնանորոգված և նորագույն սարքավորումներով հագեցած բժշկական կենտրոն։ ԾԻԳ-ի ներկայացուցիչներն իրենց առաջարկությունները ներկայացրեցին, որպեսզի մինչև բացումն այն լիովին հարմարեցվի պահանջվող նորմերին։ Քաջարանի արդիականացված կենտրոնի բացումը կկայանա սեպտեմբերի վերջին։


Կապանում ևս նախարարն ու մարզպետը ծանոթացան հիմնանորոգվող բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքների ընթացքին, շինարարների հետ քննարկեց նրանց կողմից բարձրացած հարցերը։ Այստեղ մարզպետը հանձն առավ, որ նախագծով չնախատեսված դիահերձարանի կառուցումը կիրականացնի  մարզպետարանը։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ  նախարարությունն էլ կապահովի անհրաժեշտ սարքավորումներով և գույքով։


«Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակներում 2011-ին նորացված Գորիսի բժշկական կենտրոնում օգտվելով նախարարի այցից, մանկաբարձ-գինեկոլոգը խնդրեց ունեցած  ուլտրաձայնային հետազոտության սարքը փոխարինել առավել հզորով ու ժամանակակիցով։ Դերենիկ Դումանյանը տեղում հանձնարարեց ԾԻԳ-ին` առաջին իսկ հնարավորության դեպքում ապահովել։ Նախարարը եղավ նաև Սիսիանում։ Ամենուր նա հանդիպումներ ունեցավ բուժաշխատողների հետ, նրանց ներկայացրեց նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքը։ Նշեց, որ Հանրապետության նախագահի հանձնարարությամբ նոր թափ է հաղորդվել մարզային հիվանդանոցների արդիականացման, հագեցման և մասնագետների վերապատրաստման, կադրերով ապահովման գործին։ Տեղեկացրեց, որ  կկազմակերպվեն արտագնա վերապատրաստումներ, ինչի շրջանակում հանրապետության լավագույն մասնագետները տեղերում կուսուցանեն բժիշկներին, անհրաժեշտության դեպքում նաև խորհրդատվություններ կտան հիվանդներին։


Նախարարը նաև հայտնեց, որ առաջնային պահպանման օղակի բուժաշխատողների աշխատավարձերը 2014 թվականից կբարձրանան։ Բացի այդ, ամբուլատորիաները կընդգրկվեն ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման սկրինինգային ծրագրում և կհամալրվեն անհրաժեշտ նոր սարքավորումներով։ Դերենիկ Դումանյանը հույս հայտնեց, որ դա  կպարտավորեցնի բուժաշխատողներին ավելի շատ ջանքեր գործադրել հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման և բուժման ուղղությամբ։ 


Դերենիկ Դումանյանը պատասխանեց բուժաշխատողներին հուզող բազմաթիվ հարցերին։

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

Հրատապ թեմա Հայաստանում
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ